Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 9 հորիզոնականով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 9 հորիզոնականով




Ապրիլի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ մարտ ամսին Հայաստանի հավաքականը երեք հանդիպում անցկացրեց և հաղթեց բոլոր երեքում: Այժմ ազգային ընտրանին դասակարգման ցուցակում ունի 1273 միավոր:

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։ Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-2022-ի ընտրական փուլում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները՝ Գերմանիա՝ 12, Ռումինիա՝ 43, Իսլանդիա՝ 52, Հյուսիսային Մակեդոնիա՝ 62, Լիխտենշտեյն՝ 186: