Հայաստանի հավաքականի նորեկը տարկետում կստանա զինվորական ծառայությունից. նախագիծ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականի նորեկը տարկետում կստանա զինվորական ծառայությունից. նախագիծ




Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տարկետում կստանա պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում:


«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22 րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին»,- նշված է կառավարության որոշման նախագծի մեջ:


Հիշեցնենք, որ ռուսական «Կրասնոդարը» ներկայացնող 20-ամյա ֆուտբոլիստը այս տարվա սկզբին որոշեց Հայաստանի քաղաքացիություն ընդունել և հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Մարտի 31-ին տեղի ունեցած ԱԱ-2022-ի որակավորման փուլի Ռումինիայի հետ խաղում Սպերցյանն իր նորամուտը նշեց հավաքականի կազմում՝ փոխարինման մտնելով անմիջապես ընդմիջումից հետո: 57-րդ րոպեին նա դարձավ խաղի առաջին գոլի հեղինակը, իսկ 87-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց, որը դիպուկ իրացրեց Տիգրան Բարսեղյանը և հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին 3-2 հաշվով: