Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից․ Armtimes.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից․ Armtimes.com



Armtimes.com-ը գրում է․

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այս մասին գրառմամաբ տեղեկացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:

«Տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որն արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի եւ Ավստրիայի հետ համատեղ, Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը: Վստահ ենք, սակայն, որ մերժելի եւ արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական եւ գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով»-գրել էր փոխնախարարն ու հավելել՝ արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Ջիվան Ավետիսյանը ֆիլմի նկարահանումները սկսել էր 2018 թվականի օգոստոսին: Մեկնարկը եղել էր Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է: Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։

Լրագրողական հետաքննության ընթացքում ֆոտոլրագրողը ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի եւ Սոֆիայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետագայում պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել էր գյուղում՝ գերեվարության մեջ ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դառնում: Սակայն տարիներ հետո դրախտի դարպասների առաջ Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում