Լրահոս

Մահացել է Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը` արքայազն Ֆիլիպը




99 տարեկան հասակում մահացել է արքայազն Ֆիլիպը՝ բրիտանական թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը:

«Խոր ցավ է, որ Նորին Մեծություն թագուհին հայտարարեց իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին:

Նրա Արքայական Մեծությունը խաղաղ ձևով կյանքից հեռացավ այսօր առավոտյան Ուինձորի ամրոցում»,- նշված է արքայական ընտանիքի ապրիլի 9-ին արած Twitter-յան գրառման մեջ։

Մեծ Բրիտանիայում հայտարարվել է ազգային սուգ արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ: Հաղորդում է Reuters-ը:

Նրա հրաժեշտի պաշտոնական շրջանը կտևի 20 օր: Թագուհու հետ արքայազն Ֆիլիպն ապրել է 73 տարի: 


Փետրվարի 16-ին Ֆիլիպը հայտնվել է հիվանդանոցում: Դրանից մի քանի օր առաջ նա գանգատվել է վատ ինքնազգացողությունից:

Հաղորդվել է, որ հոսպիտալացման պատճառ է դարձել ինֆեկցիոն հիվանդությունը: Այն կապված չէ կորոնավիրուսի հետ: