«Մեր ընտանիքը շուտով կհամալրվի. Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք». Ալեն Սիմոնյան. ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեր ընտանիքը շուտով կհամալրվի. Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք». Ալեն Սիմոնյան. ՖՈՏՈ




ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շուտով որդի կունենա: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: Նա գրել է. «Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր և շատ սիրելի տատիկներ, շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս գեղեցիկ օրվա խորհրդին հետևելով՝ ուզում եմ ձեզ լուր հայտնեմ՝ մեր ընտանիքը շուտով կհամալրվի: Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք: Աղջիկս՝ Վիկտորիան, և տղաս՝ Ռոբերտը, եղբայր, իսկ Հայաստան աշխարհը ևս մի որդի կունենա:

Սեր, երջանկություն եմ մաղթում մեր ուժեղ կանաց և մայրերին ու շատ շատ բալիկներ, քանզի ոչինչ այդքան չի գեղեցկացնում կնոջը, ինչպես մայրությունը:

Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին: