Գոհար Ավետիսյանի անկեղծ խոստովանությունն ու լուսանկարներն ամուսնու հետ Մալդիվներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանի անկեղծ խոստովանությունն ու լուսանկարներն ամուսնու հետ Մալդիվներից




Դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով այս շրջանում ամուսնու հետ հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում, նրա հետ լուսանկարներ է հրապարակել և մակագրել.

«Ամենա ոչ ինստագրամյան զույգը` առանց վանիլային հրապարակումների և երդումների` մինչև մահ սիրել իրար»։

Գոհարը նաև նկատել է, որ եթե բանաստեղծ լիներ, «Սիրում եմ և ատում» վերտառությամբ ստեղծագործություն կունենար, քանի որ մինչև հիմա շոկի մեջ է, թե ինչպես են 2 այդքան տարբեր մարդ գտել իրար։

Նշենք, որ դիմահարդարը հազվադեպ է հրապարակում լուսանկարներ, որտեղ երևում է ամուսնու դեմքը։ Ասում է` վերջինս չի սիրում լուսանկարվել։