«Սիմբան դարձավ 40 օրական, տեսնենք էլ ինչ օյիններա բերելու մեր գլխին». Լիլիթ Մուրադյանի եւ փոքրիկի նոր լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սիմբան դարձավ 40 օրական, տեսնենք էլ ինչ օյիններա բերելու մեր գլխին». Լիլիթ Մուրադյանի եւ փոքրիկի նոր լուսանկարները




Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, ով երկրորդ անգամ մայրացել է բոլորովին վերջերս, նոր ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է նորածին որդու հետ։



Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է որդուն, որը գլուխը դրել է մայրիկի ուսին։ Հաղորդավարուհին կրում է բաց վարդագույն երանգի սպորտային հագուստ։ Լիլիթն արձակել է ուղիղ հարդարված վարսերը, առանց շպարի է, իսկ կերպարն ամբոջղացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «Սիմբան դարձավ 40 օրական, տեսնենք էլ ինչ օյիններա բերելու մեր գլխին։ Մամաներ եկեք ինձ support արեք»։