Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց հրում վարժությունում, պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց հրում վարժությունում, պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ




Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները:

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային ծանրորդների պայքարում Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ պոկում վարժությունում ցույց տալով 190 կգ արդյունք:

Հատկանշական է, որ Մարտիրոսյանը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը:

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հրել 227 կգ-անոց ծանրաձողն ու զրո ստացավ:

Այս քաշային կարգում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիորսյանը պոկում վարժությունում գրավեց փոքր ոսկե մեդալ:

Օլիմպիական փոխչեմպիոնը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը:


Լուսանկարը՝ vnews.am-ի