Բրենդի կառավարման գաղտնիքները Լիլիթ Շաքարյանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրենդի կառավարման գաղտնիքները Լիլիթ Շաքարյանից




Տեղի է ունեցել ԵՊՀ դասախոս, Սոցիոլոգ, Մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Բրենդի կառավարում» բրենդինգի ոլորտում առաջին հյալեզու մասնագիտական գրքի շնորհանդեսը։




Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները: Այս դիտանկյունից վերլուծվել են բրենդ-ինքնության հիմնական կառուցվածքային բաղադրիչները.

ա) բրենդի վիզուալ ինքնություն (դրական կազմակերպական իմիջի ստեղծում լոգոտիպերի ու խորհրդանիշների օժանդակությամբ),

բ) բրենդի վերբալ ինքնություն (ներառում է այնպիսի հիմնական տարրեր, ինչպիսիք են անվանումը, կարգախոսը, պատմությունների օգտագործումը, բրենդի լեզուն տարբերվող դարձնելու ձգտումը), ինչպես նաև բրենդի դիրքավորման մոտեցումներն ու բրենդային քաղաքականության առանձնահատկությունները:


Լիլիթի խոսքով`գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների համար, ինչպես նաև՝ բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար:

Լիլիթ Շաքարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը: 2009թ-ից Լ. Շաքարյանը հանդիսանում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս։ Նա Բրենդինգի հիմունքներ, ԶԼՄ սոցիոլոգիա, Ժամանակակից PR տեխնոլոգիաներ դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողն է։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ակադեմիական գործունեությունից բացի իրականացնում է բիզնես դասընթացներ և բրենդի կառավարման խորհրդատվական աշխատանքներ։Լ. Շաքարյանը մի քանի առաջատար հայրենական արտադրողների բրենդի ճիշտ դիրքավորման և յուրահատուկ բրենդ-իմիջի ձևավորման գործընթացում իր ուրույն ներդրումն ունի։



Նյութը՝ Նելլի Անդրեասյանի