Արքայազն Հարին Մեծ բրիտանիա կվերադառնա պապիկի հուղարկավորության համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արքայազն Հարին Մեծ բրիտանիա կվերադառնա պապիկի հուղարկավորության համար




Արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ արքայազն Հարին պատրաստվում է դեպի հայրենիք ճանապարհորդության։ Շուտով Լոնդոնում սգո միջոցառումներ կանցկացվեն արքայազն Ֆիլիպի հուղարկավորության շրջանակներում, որին ներկա կլինի ամբողջ թագավորական ընտանիքը:

99-ամյա արքայազն Ֆիլիպի մահը ցնցել է համաշխարհային հանրությանը։ Չնայած ինքնազգացողության հետ կապված խնդիրներին, որոնց հետ վերջին շրջանում բախվել է Էդինբուրգի դուքսը, երկրպագուները հավատում էին նրա ապաքինմանը: Սակայն, բժիշկներին չի հաջողվել հրաշք գործել։

Սգո արարողություններին ներկա կլինի արքայազն Հարին։ Արեւմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ թագուհու թոռը պատրաստվում է վերադառնալ հայրենիք։ Առայժմ հայտնի չէ, թե ճանապարհորդության ժամանակ արդյոք Մեգան Մարքլը կուղեկցի ամուսնուն։

Ավելի վաղ շատերը Հարիին մեղադրում էին, որ նա այդպես էլ չի գնացել հրաժեշտ տալու պապիկին։ Երբ փետրվարին Ֆիլիպը հայտնվել էր հիվանդանոցում, թագավորական ընտանիքի անդամները խնդրել էին արքայազնին ժամանել Լոնդոն եւ տեսնել հարազատին։ Սակայն Հարին այդպես էլ չի գնացել։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հարին մի քանի օրով Մեծ Բրիտանիա էր ժամանել 2020 թվականի մարտին, ինչից հետո ԱՄՆ էր վերադարձել կնոջ մոտ։ Հայտնի չէ, թե որքան երկար այս անգամ Հարին կմնա հայրենիքում։


Աղբյուրը՝ Daily Mail