«Ահավոր վիճակում է, դժվարությամբ է քայլում». «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նկարահանումները Մոսկվայում և Նորայր Եղյանի վնասվածքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ահավոր վիճակում է, դժվարությամբ է քայլում». «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի նկարահանումները Մոսկվայում և Նորայր Եղյանի վնասվածքը




Tert.am Life-ը գրում է.

«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի նկարահանող խումբը պրոդյուսեր Ելենա Արշակյանի գլխավորությամբ Մոսկվայում է, որտեղ այս օրերին նկարահանվում են նախագծի առաջիկա սերիաների տեսարանները Ելենա Բորիսենկոյի, Նորայր Եղյանի և Անահիտ Մսրյանի մասնակցությամբ։

Ելենան մոսկովյան նկարահանումների առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին` պատմելով նաև Նորայր Եղյանի հետ պատահած ձախորդության մասին։

«Յուրաքանչյուր ճամփորդություն և նկարահանում արտերկրում պետք է արդարացված լինի սցենարով։ Վերջին տարիներին, գրեթե, բոլոր նախագծերում ունենք նկարահանումներ արտերկրում։ Նախ՝ դա վիզուալ հետաքրքիր է հեռուստադիտողներին, երկրորդ` պրոյեկտն ավելի դինամիկ ու հետաքրքիր է դառնում»,- ասաց Ելենան։

Թե ինչ գին է արժեցել ճամփորդությունը, նա չբարձրաձայնեց. «Երբևէ բյուջեի թիվ չեմ հրապարակել, կարծում եմ` դա շատ կոնֆիդենցիալ է։ Ցանկացած լավ արտադրանք պահանջում է ծախսեր։ Մենք պատրաստ ենք վճարել, որպեսզի մեր հեռուստադիտողների օրը հետաքրքիր անցնի»։



Փոխարենը պրոդյուսերը նկատեց, որ արտերկրում նկարահանում ունենալը հեշտ չէ. «Առհասարակ, նկարահանումներ կազմակերպելը բարդ է, արտերկրում` առավել
ևս։ Փառք Աստծո, ունենք լավ ընկերներ, որոնք մեզ աջակցում են։ Շնորհակալ եմ նրանց»։

Պարզվում է` դերասաններից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ կոշիկի խնդիր է ունեցել, սակայն Նորայր Եղյանի դեպքում խնդիրն ավելի լուրջ է եղել։

«Թռիչքից անմիջապես հետո Նորայրը վնասեց ոտքը։ Այստեղ ամբողջ ընթացքում հողաթափերով էր և միայն նկարահանման ժամանակ էր կոշիկ հագնում։ Ահավոր վիճակում էր, «ռեք» էինք տալիս մի կերպ էր կանգնում։ Չնայած դրան` ամեն բան անում էր, որպեսզի նկարահանող խումբը չզգա իր խնդիրը։ Մի ամբողջ իր նկարահանվելուց հետո հազիվ հասավ հյուրանոց։ Իրականում շատ վատ վիճակում է, դժվարությամբ է քայլում։ Մտածում էինք` ուռածություն է, կանցնի, փաստորեն` ոչ,- պատմեց նա, ապա անդրադարձավ դերասանուհիների` կոշիկների հետ խնդիրներին։ - Ելենա Բորիսենկոն իր կոշիկի կրունկը կոտրեց, Անահիտ Մսրյանի բարձրակրունկները շատ անհարմար էին, ամբողջ ընթացքում ոտքերը ցավել են։ Մոսկվայի փողոցներում նկարահանումներ էինք անում, նա բարձրակրունկներով էր, ես կեդերով։ Մենք փոխվեցինք կոշիկներով, իմ կեդերը տվեցի նրան, որպեսզի կարողանա տեղաշարժվել։ Բայց այդ ամենը հաղթահարեցինք հումորով»։









Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: