Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» նախագծում հաջողության, հուզմունքի և եզրափակչին պատրաստվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» նախագծում հաջողության, հուզմունքի և եզրափակչին պատրաստվելու մասին




Վերջին օրերին քննարկվում է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի ելույթը ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում, որտեղ նա արժանացել է 100 հոգանոց ժյուրիի կազմից 99-ի ձայներին: Tert.am Life-ի հետ զրույցում Սյուզաննան պատմել է նախագծին մասնակցելու որոշման, իր համար ընտրված երգի, ելույթի սկզբում հուզվելու և մրցույթի եզրափակչին պատրաստվելու մասին:

Սյուզաննայի խոսքով՝ մրցույթին հետևել է սկսած առաջին եթերաշրջանից: «Ուղղակի այդ շրջանում շատ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում էի, զբաղվածությունս մեծ էր, չկարողացա մասնակցել: Չնայած զբաղվածությանս՝ միշտ փնտրտուքների մեջ եմ, որովհետև իմ մասնագիտության մեջ անընդհատ սովորելու և մեծ բեմում լինելու կարիք ունենք: Նախորդ տարի ևս չկարողացա մասնակցել մրցույթին, որովհետև կարանտին էր, այդպես ավարտվեց նաև մրցույթի երկրորդ եթերաշրջանը։ Այս անգամ որոշեցի՝ պահը հասունացել է, պետք է մասնակցեմ: Ինձ դուր էր գալիս նախագծի ձևաչափը, նոր հարթակը: Հայտագրվեցի, օնլայն տարբերակով ընտրվեց երգս՝ Roxette խմբի It must have been love-ը»,- պատմեց նա:



Ըստ երգչուհու՝ այդ ստեղծագործությունը նախկինում երգել էր, գիտակցում էր, որ այն բարդ է, բայց չի պատկերացրել, որ իր համար ճակատագրական կլինի: 

Երգչուհին ընդգծեց, որ 100 հոգանոց ժյուրիի կազմի դիմաց ելույթ ունենալու բարդությունները նկատել է դեռ այն ժամանակ, երբ նախագծին հետևում էր որպես հեռուստադիտող: 



Հիմա երգչուհին պատրաստվում է մրցույթի եզրափակչին, վստահեցեց, որ խոստումնալից է լինելու: «Ինձ համար մեծ պատիվ էր կանգնել այնտեղ ու հպարտությամբ ասել, որ Հայաստանից եմ: Շատ են գրում, շնորհակալություն հայտնում, որ ներկայացրել եմ Հայաստանը: Սրանից մեծ գնահատական ունենալ չէի կարող, բայց ամեն ինչ առջևում է, պատրաստվում ենք եզրափակչին, որը շատ խոստումնալից է: Տեղի են ունենում խիտ գրաֆիկով աշխատանքներ, երգելու եմ շատ բարդ ստեղծագործություն: Երբ մասնագետները լսեն, կհասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- եզրափակեց նա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում