Թլպատում. ողջ ճշմարտությունը առնանդամի ծայրամաշկը /թլիպը/ հեռացնելու մասին. 21+ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թլպատում. ողջ ճշմարտությունը առնանդամի ծայրամաշկը /թլիպը/ հեռացնելու մասին. 21+




Պատմամշակութային նշանակությունը այդքան էլ պարզ չէ: Համարվում է, որ թլպատումը հիգիենիկ առումով օգտակար է, քանի որ խոչընդոտում է առնանդամի աղտոտմանը սերմնահեղուկով և թլպաճարպով և մի շարք դեպքերում նպաստում է սեռական հարաբերության տևողության ավելացմանը:

Հայտնի է, որ հինգ հազար տարի առաջ դեռ Հին Եգիպտոսում թլպատումը կիրառել են փարավոններն ու քրմերը: Բնակչության մնացած խավերին այն խստագույնս արգելված էր: Հին Կտակարանը վկայում է, որ թլպատման ավանդույթը եգիպտացիներից փոխ առած հին հրեաները հպարտանում էին այդ տարբերանշանով և մինչև հիմա նրանց ու մուսուլմանների համար թլպատումն ունի նույն իմաստը, ինչ քրիստոնյաների համար` մկրտությունը:



Հավատացյալ հրեաները ծիսական թլպատում կատարում էին ութ օրական նորածիններին, իսկ մուսուլմանները` 3-14 տարեկան տղաներին: Եթովպիայում և Ինդոնեզիայում թլպատում կատարում են տեղի ոչ մուսուլման բնակիչները, սովորաբար մինչև ամուսնանալը, հարսնացուի և ամբողջ ցեղի ներկայությամբ, քանի որ ծեսը տղամարդու համար յուրահատուկ քննություն է համարվում:
Բուժական նպատակով թլպատում կատարում են առնանդամի ծայրամաշկի նեղացման ժամանակ:


Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
doctors.am