«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Ձախ Հարութը միացել է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ֆլեշմոբին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Ձախ Հարութը միացել է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ֆլեշմոբին




Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) միացել է #YESIT’SGENOCIDE «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» ֆլեշմոբին, որի միջոցով ԱՄՆ նախագահ Բայդենից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սիրելի բարեկամներ, միանալ մեր արշավին այս րոպեին, և ստորագրում ենք նախագահ Բայդենին ուղղված դիմումը, որպեսզի նա Ապրիլի 24-ին ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- «Ինստագրամի» իր էջում հրապարակված տեսաուղերձում ասում է Փամբուկչյանը:

Նշենք, որ ավելի վաղ էլ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» խորագրով ֆլեշմոբին էին միացել նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը և այլ հայտնի հայեր: