Սկանդալ Թուրքիայում եւ Ադրբեջանում․ թուրքական սերիալում Արցախը եւ Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սկանդալ Թուրքիայում եւ Ադրբեջանում․ թուրքական սերիալում Արցախը եւ Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան




Թուրքական սերիալներից մեկի վերջին էպիզոդի պատճառով սկանդալ է հասունացել Ադրբեջանում ու Թուրքիայում:

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ «Akıncı» («Հարձակվողը») հեռուստասերիալի վերջին էպիզոդում, որը թողարկվել թուրքական «ATV»-ով, ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի եւ Ադրբեջանի տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան):

Ըստ լրատվամիջոցների, որոնք շտապել են արձագանքել կատարվածին, դա տեխնիկական խոտանի արդյունքում է եղել, մինչդեռ սերիալի ստեղծագործական կազմն առայժմ չի մեկնաբանել իրողությունը: