Տղամարդուն գրգռելու չորս անսովոր եղանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տղամարդուն գրգռելու չորս անսովոր եղանակ




Եթե երկար ժամանակ է' ձեր զուգընկերոջ հետ եք, իսկ գայթակղության դասական մեթոդներն այլևս չեն առաջացնում այն նույն կիրքը, ինչ կար ձեր ծանոթության առաջին ամիսներին, դիմեք երեւակայությանը, գրում է Rambler-ը և ներկայացնում տղամարդուն գրգռելու չորս անսովոր եղանակ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն:

Ներքնազգեստի խանութ

Սովո՞ր եք ներքնազգեստի միայն նոր հավաքածուներ գնել' դրանք ավելի ուշ անկողնում ներկայացնելու համար: Փոխեք խաղի կանոնները: Ձեր սիրելիին ձեզ հետ տարեք ներքնազգեստի խանութ և հանդերձարանում նրան ցուցադրեք ամենասեքսուալ հավաքածուները:

Առավոտյան ցուցադրություն

Առավոտյան աշխատանքի գնալիս ձեր սիրելիի կողքով քայլեք միայն վարտիքով ու բարձրակրունկներով: Այս պատկերը նրան հաստատ անտարբեր չի թողնի, բայց միգուցե անսպասելի սեքսի պատճառով ուշանաք աշխատանքից:

Անպարկեշտ խոսակցություն

Հյուր լինելիս կամ այլ հասարակական վայրում գտնվելիս տղամարդու ականջին անպարկեշտ բան շշնջացեք: Օրինակ՝ մանրամասն պատմեք, թե ինչպես եք սիրով զբաղվելու տուն վերադառնալուն պես:

Ընթրիք շքերթին

Ընթրիք պատրաստեք անկեղծ զգեստով և բարձրակրունկներով: Միևնույն ժամանակ, նախազգուշացրեք ձեր սիրելիին, որ չի կարելի ձեզ դիպչել մինչև ընթրիքի ավարտը: