«Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի...». Նարեկ Դուրյանի տարեդարձն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի...». Նարեկ Դուրյանի տարեդարձն է



Անցած տարի արտակարգ իրավիճակում տված մի հարցազրույցում Նարեկ Դուրյանը նշել էր. «Ծունդս այդպես չի ուրախացնում: Եթե բեմի վրա ծնունդս տոնեի, այո, դա հաճույք կլիներ»:

 Ուրախ ենք, որ այս ծննդյան օրը մաեստրոն նշում է բեմում: Խաղում է իր «Սիրո Մենյուն»` մոնոկատակերգություն նվիրված հենց Նարեկ Դուրյանի 60-ամյակին: Մեր սիրելի Նարեկ Դուրյան ջան, ջերմորեն շնորհավորում ենք, հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք, էլ չենք ասում Ձեզ հետ նույն բեմում խաղալու երջանկության մասին: 

Մաղթում ենք «Լույսեր, վարագույր, շշուկ, կուլիսներ... սրտի դմփոց, սուլոց, ծափեր: Բեմն է մեր սերը, իմաստը կյանքի... բեմը, թատրոնը, այո՛, c΄est la vie»… միշտ մեզ հետ եղեք` բեմում: «Բոհեմ» թատրոն