Հայտնի է, թե ովքեր կժառանգեն արքայազն Ֆիլիպի ունեցվածքը, պոնին եւ տիտղոսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է, թե ովքեր կժառանգեն արքայազն Ֆիլիպի ունեցվածքը, պոնին եւ տիտղոսը




Հայտնի է դարձել, թե ով կստանա Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ժառանգությունը, գրում է Daily Express-ը։

Արքայազն Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 10-30 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրա ժառանգության մեծ մասը ոչ թե գումար է, այլ արժեքավոր իրեր ու անշարժ գույք։ Բացի այդ՝ արքայազնը տարբեր ընկերությունների արժեթղթեր ուներ, արվեստի գործեր ու հազվագյուտ գրքերի հավաքածու։

Սպասվում է, որ Ֆիլիպի ժառանգության հիմնական մասը բաժին կհասնի թագուհուն։ Պոնին ու նրա սիրելի մուգ կանաչ ծածկակառքը կժառանգի 17-ամյա Լուիզա Վինձորը՝ Ֆիլիպի կրտսեր որդու՝ արքայազն Էդվարդի դուստրը։ Էդվարդը կստանա Էդինբուրգի դուքս տիտղոստ, որը կենդանության օրոք պատկանում էր հորը, սակայն դա տեղի կունենա միայն Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո։ Տիտղոսը նրան փոխանցելու մասին որոշումը կայացվել է դեռ 1999թ․-ին։



Արքայազն Ֆիլիպը 99 տարեկանում մահացել է ապրիլի 9-ին։ Ապրիլի 17-ին նրան ժամակավորապես հուղարկավորել են Վինձորյան ամրոցում։ Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո նրան կվերահուղարկավորեն այն հատվածում, որտեղ հանգչում են նրա ծնողները։

Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը ծնվել է 1921թ․-ին եւ 1947թ․-ից ամուսնացած է եղել Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ։ Ֆիլիպն արքայադուստր Աննայի, արքայազններ Չարլզի, Էնդրյուի եւ Էդվարդի հայրն է, ինչպես նաեւ արքայազններ Հարիի եւ Ուիլյամի պապը։