Լրահոս

Ամուսնալուծությունից 2 ամիս անց Քիմ Քարդաշյանին նոր սիրավեպ է վերագրվում




Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթի բաժանումից երկու ամիս անց ԶԼՄ-ներում հեռուստաաստղի նոր սիրավեպի մասին լուրեր են շրջանառվում, գրում է Daily Mail-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը CNN-ի լրագրող Վան Ջոնսի մասին է։ Թեև Քարդաշյանը և Ջոնսը տարիներ շարունակ լավ ընկերներ են, ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանց հարաբերությունները «ռոմանտիկ բնույթ են ստացել»։

Սակայն Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները հերքել են սիրավեպի մասին ենթադրությունները՝ հայտարարելով, որ զույգը երկարատև աշխատանքային հարաբերություններ և քրեական արդարադատության բարեփոխման նկատմամբ ընդհանուր հետաքրքրություն ունի։

Ընդ որում, ինչպես գրում է պարբերականը, Twitter-ի մի շարք օգտատերեր Քարդաշյանին մեղադրել են «իր իրավաբանական կարիերան առաջ մղելու համար Ջոնսին օգտագործելու համար»։