9 փաստարկ` կանոնավոր սեքսով զբաղվելու անհրաժեշտության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

9 փաստարկ` կանոնավոր սեքսով զբաղվելու անհրաժեշտության մասին




Մասնագետները խորհուրդ չեն տալիս հրաժարվել ինտիմ հարաբերություններից, քանի որ սեքսը շատ օգտակար է առողջության համար: med2.ru-ն ներկայացրել է առողջությանը նպաստող 9 փաստարկ` կանոնավոր սեքսով զբաղվելու անհրաժեշտության մասին:

1.Սեքսը օգնում է ազատվել սթրեսից

Սեքսի օգտակարությունը կայանում է նրանում, որ այն օգնում է իջեցնել արյան ճնշումն ու թուլացնել օրգանիզմի վրա սթրեսի մնացած բոլոր բացասական հետևանքները: Հետևությունները կատարվել են ելնելով «Biological Psychology»ամսագրում հրատարակված շոտլանդացի հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներից: Հետազոտության ժամանակ մասնակից այն զույգերը, ովքեր կանոնավոր սեռական հարաբերություններ են ունեցել, ավելի թեթև են հաղթահարել սթրեսային իրավիճակները, քան այն զույգերը, ովքեր ունեցել են հազվադեպ սեռական կապեր, կամ առհասարակ հրաժարվել են սեռական կյանքից:

2.Սեքսը կարգավորում է արյան ճնշումը

Նույն ամսագրում հրատարակված մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն, հաճախակի սեռական հարաբերությունները նվազեցնում են դիաստալիկ արյան ճնշումը(ստորին ճնշում): Նշված հետազոտության ժամանակ գիտնականները հայտնաբերել են նաև կապ հաճախակի գրկախառնությունների ու կանաց մոտ արյան ճնշման նվազման մեջ:

3. Սեքսը բարձրացնում է իմունիտետի դիմադրությունը

Առողջ սեքսուալ կյանքը ֆիզիկական առողջության գրավականն է: Շաբաթական 1 կամ 2 անգամ սեքսով զբաղվելը բարձրացնում է արյան մեջ հոմեգլոբինի պարունակության աստիճանը, որը օգնում է ցրտի ու եղանակային անբարենպաստ այլ իրավիճակներում պաշտպանվել ինֆեկցաներից:

4. Սեքսը շատ արդյունավետ ֆիզիկական վարժություն է

Սեքսի օգտակարությունը որպես ֆիզիկական վարժություն, կայանում է նրանում, որ դա կարդիոմարզման յուրովի փոխարինող միջոց է: Սեքսը մարդունն պահում է լավ վիճակում ու ամրացնում է մարդու էմոցիոնալ վիճակը: 30 րոպե սեքսով զբաղվելու դեպքում այրվում է 85 և անգամ ավել կալորիա: Սեքսի ժամանակ այրվող կալորիաների քանակությունը այնքան է, որքան որ մարդն այրում է 2 ժամյա զբոսանքի ընթացքում:

5. Սեքսը բարելավում է սրտի աշխատանքը

Տարեց մարդիկ հաճախակի անհանգստանում են, որ սեքսով զբաղվելը կարող է հանգեցնլ սրտի նոպանների առաջացման: Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ սեռական հարաբերությունների հաճախականության ու սրտի նոպաների առաջացման միջև ոչ մի կապ չկա: Ավելին, գիտնականները հայտարարում են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական 2 կամ ավելի անգամ են սեքսով զբաղվում, նվազում է ապագայում սրտի մահացու կաթվածի առաջացման ռիսկը ի տարբերություն այն տղամարդկանց, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական մեկ անգամ:

6. Սեքսը բարձրացնումէ ինքնագնահատականը

Բարձր ինքնագնահատականը ևս մեկ պատճառ է, որից ելնելով մարդիկ զբաղվում են սեքսով: Գիտնականները կարծում են, որ «Լավ սեքսը սկսվում է լավ ինքնագնահատականից»: Շատ կարևոր է հասկանալ, որ սեքսն այն միակ տարբերակը չէ, որի օգնությամբ հնարավորէ բարձրացնել ինքնագնահատականը: Պարզապես սեքսուալ հարաբերությունների ժամանակ շատերը զգում են այն, որ նրանց մասին ցանկանում են հոգ տանել և նրանց ցանկանում են հաճույք պատճառել:

7. Սեքսը ուժեղացնում է բարեկեցության զգացողությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ լիարժեք սեռական կյանքով ապրող մարդիկ իրենց առողջ, էներգիայով լեցուն ու երջանիկ են զգում: Դա թույլ է տալիս նրանց մտածել ոչ միայն խնդիրների, այլ նաև ինքնակատարելագործման, ճամփորդությունների ու մի շարք այլ հաճելի երևույթների մասին:

8. Սեքսը բարելավում է մտերիմ շփման որակը

Սեքսի ժամանակ արտազատվում է օքսիտոցին հորմոնը, որը նաև անվանում են սիրո հորմոն, որը օգնում է զույգերին միմյանց նկատմաբ վստահությամբ լցվել: Հետազոտողները պարզել են, որ ցանկացած տեսակի մտերմիկ շփում(անպայման չէ սեքսը, օրինակ ամուսինների գրկախառնությունը) բարձրացնում է օքսիտոցինի մակարդակն ու մարդիկ իրենց զուգընկերոջ նկատմաբ սովորականից շատ քնքշություն են զգում:

9. Սեքսը նվազեցնում է ցավի զգացողությունը

Մասնագետները պարզել են, որ արտազատվող օքսիտոցինը նվազեցնում է ցավային զգացողությունները: