Անի Երանյանը պատասխանել է Մովսես Երեմյանին վերաբերող մեկնաբանությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անի Երանյանը պատասխանել է Մովսես Երեմյանին վերաբերող մեկնաբանությանը




Անի Երանյանն Ինստագրամի իր էջում Միացյալ Նահանգներից օվկիանոսի ափին արված լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Եղիր՝ ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր կողքովդ անցնել՝ չխաթարելով ծաղկումդ իմ շնչով... Ու չգիտեմ՝ ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են... պարզվեց»:

Մեկնաբանություններում հետեւորդներից մեկը նշել է, թե դերասանուհին շատ է նմանվել նախկին ընկերոջը՝ Մովսես Երեմյանին: Անիի պատասխանը չի ուշացել:

«Եղբայրս է, դրանից է»,- գրել է նա:

Անին արձագանքել է մի քանի այլ մեկնաբանության եւս: Հետեւորդներից մեկն էլ դերասանուհուն խորհուրդ է տվել ոչ մեկին չլսել, այլ վստահել միայն սրտի ձայնին: