10 տարի անցավ մեր հանդիպումից, 21 տարեկան «ջահել» աղջկանից դարձար հասուն կին. չեք կարող զսպել ձեր արցունքները Անահիտ Կիրակոսյանի խորթ դստեր շնորհավորանքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

10 տարի անցավ մեր հանդիպումից, 21 տարեկան «ջահել» աղջկանից դարձար հասուն կին. չեք կարող զսպել ձեր արցունքները Անահիտ Կիրակոսյանի խորթ դստեր շնորհավորանքից




Ապրիլի 28-ը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ծննդյան օրն էր: Այս առիթով նրա ամուսինը և դուստրը ֆեյսբուքյան էջերում հուզիչ գրառումներ են արել:

«Շնորհավոր իմ սեր, իմ հոգի, իմ կին, իմ ընկեր, իմ ամեն ինչ․․
իմ ճանաչած մարդկանց մեջ ամենաբարի ու կարեկցող, ամենաէմոցիոնալ․․ Ոչ հանրահայտությունը, ոչ կյանքը չփոխեց քեզ դույզն ինչ․․ մնացիր նույն պարզ, անկեղծ ու ջինջ Անահիտը, որ մի օրվա մեջ փոխեց իմ կյանքը․․
Շնորհակալ եմ, որ կաս իմ կյանքում,
շնորհակալ եմ ԸՆՏԱՆԻՔ-իս համար ․․
շնորհակալ եմ ինձ պարգևած տղաների համար ու մեր աղջիկների համար․․
Շնորհավոր... ու միշտ իրար հետ․․
Սիրում եմ քեզ․․․»:

Ստորև ներկայացնում ենք դստեր՝ Լաուրայի շնորհավորանքը:

«Ինչ հետաքրքիր ա մամ..
Իրար հետ մեծացանք, իրար մեծացրեցինք...
Կյանքի դժվար ապտակները իրար ձեռք բռնած անցանք..
Ամեն փոքր ուրախությունն ու հաջողությունը միասին նշեցինք ..
Քանի՜ անգամ հիասթափություն ապրեցինք, բայց իրարից չհիասթափվեցինք ..
Իրար ընկեր եղանք , քույր , ԲԱՐեԿամ(բարին կամեցող)..
10 Տարի անցավ մեր հանդիպումից..
21 տարեկան «ջահել» աղջկանից դարձար էլեգանտ, հասուն կին
Մա՜մ , քո մասին անվերջ կխոսեմ..
Կուզեի բոլորին պատմել քո նուրբ ու խոցելի տեսակի մասին..
Քո հուզական աշխարհի .. քո անծայրածիր բարության....
Քո «արվեստոտ» հոգու մասին...
Քո կանացի շարժուձևի, խոսելաոճի մասին..
Քո խոսուն աչքերի ...
Քո համաչափ դիմագծերի ...
Քո հոգատարության , հանդորժողականության մասին...
Մա՜մ , աշխարհին ուզում եմ պատմել քո մասին.. բայց ուզում եմ աշխարհից թաքցնել քեզ ու պահել մեզ...
Շնորհավոր ծնունդդ : Ժպտա՛, երջանի՛կ ու առո՛ղջ եղիր, ծաղկի՛ր...Ես կո կողքին եմ...»: