Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 1-ի համար




Խոյ: 

Օրը բարեհաջող է հատկապես այն Խոյերի համար, ովքեր կնվիրվեն աշխատանքին: Կարելի է մեծ հաջողությունների հասնել և ջանքերի դիմաց լիուլի վարձատրվել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, թեև նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Մտերիմները կքննադատեն ձեր եսասիրությունն ու կմեղադրեն միայն սեփական շահերի համար մտահոգվելու մեջ:

Ցուլ: 

Անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա: Անգամ, եթե ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Աշխատանքում լճացած վիճակը կարող է հունից հանել նշանի ամենեռանդուն ներկայացուցիչներին, իսկ որոշ Ցուլեր էլ ուրախ կլինեն այդ առթիվ, հնարավորություն կունենան փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Երկվորյակ: 

Օրը կարող եք նվիրել կարևոր հարցերի լուծմանը: Փորձեք ավարտին հասցնել սկսած գործերը: Այսօր հստակ պատկերացնում եք ձեր ծրագրերի հեռանկարները, անգամ կարող եք կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Շատ Երկվորյակներ իրենց առջև նոր նպատակներ կդնեն, որոնց հասնելու համար, կօգտագործեն առաջիկա երկու, երեք ամիսները:

Խեցգետին: 

Գործնական տեսանկյունից, օրը բարեհաջող է: կարող եք ինքնուրույն աշխատել, նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Փորձեք նոր հետաքրքրություններ գտնել , նոր ուսումնասիրություններ կատարել:
Մտերիմների հետ լեզու գտնել չի ստացվի: Հնարավոր են վեճեր ամենասիրելի մարդկանց հետ: Երբեմն տարաձայնությունները ծագում են մանրուքների շուրջ, սկայն, հիմանակնում, դրանց բուն պատճառը ֆինանսական դժվարություններն են: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, առավել խոցելի են հոդերի քրոնիկ հիվանդութամբ տառապող Խեցգետինները: Այսօր ծանրաբեռնավածությունը ցանկալի չէ:

Առյուծ: 

Օրվա առաջին կեսին , նշանի ամենախաղաղասեր ներկայացուցիչներն անգամ, ստիպված կլինեն անհավասար պայքարի մեջ մտնել: Բախումը ցավոտ կլինի: Ու թեև հաղթանակը հեշտ չի տրվում, մի՛ շտապք զենքերը վայր դնել: Կարող եք խորամանկությամբ մոլորեցնել մրցակցին, օգտագործել վերջինիս թուլությունները:

Կույս: 

Առավել զգուշավոր եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Այսօր նրանք կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ, կեղծ ինֆորմացիա տրամադրել, ստիպել անել այն, ինչը ձեզ բոլորովին էլ պետք չէ: Անգամ ամենավստահելի մարդիկ, այսօր կարող են շահագործել ձեզ:
Ֆինանսական տեսանկյունից, օրը առավել բարեհաջող է: Կարող եք խոշոր գնումներ կատարել: Հնարավոր են նոր մտահաղացումներ, որոնք մոտ ապագայում արդյունավետ կիրագործեք:Կենսական ներուժը բարձր է: Առողջության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:

Կշեռք: 

Ֆինասական տեսակյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կարևոր հարցեր չարժե քննարկել, քանզի այդ քննարկումները կարող են վերաճել լուրջ կոնֆլիկտների: Օրվա ընթացքում կշփվեք հաճելի մարդկանց հետ և նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք:
Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ընտրության հարցում չեք սխալվի, ձեռք կբերեք օրիգինալ, գեղեցիկ իրեր: Ստեղծագործական ներուժը բարձր է, կարող եք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ անել: Ուղևորություններ ծրագրեք օրվա երկրորդ կեսին:

Կարիճ: 

Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Այս ընթացքում կարող եք հանդիպումներ ծրագրել, շփվել մարդկանց հետ, ում վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հրաշալի տեսք ունեն, լավատեսորեն են տրամադրված, ինչպես նաև հմտորեն օգտվում են իրենց բնատուր հմայքից:

Աղեղնավոր: 

Օրվա առջին կեսը բարեհաջող է: Հնարավոր է հանդիպեք նրանց, ում վերջերս շատ եք կարոտել: Ձեզ համար թանկ մարդուց լուրեր ստանալու հավանականությունը մեծ է: Շատ Աղեղնավորներ նոր մտահաղացումներ կունենան և կկարողանան, մոտ ապագայում, կյանքի կոչել դրանք՝ ընկերների և հարազատների օգնությամբ: Կենսական ներուժը բարձր է:
Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Ծագած խնդիրների պատճառով՝ կհետաձգեք բոլոր ծրագրերը: Ստիպված կլինեք զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ առանձնապես չեն ոգեշնչում: Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է:

Այծեղջյուր: 

Օրվա առաջին կեսը լի է հաճելի պահերով: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է հին ծրագրերն իրակաացնելու, նաև նոր նախագծեր քննարկելու համար: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Ովքեր գժտված են սիրելի մարդկանց հետ, անպայման կհաշտվեն, ձեռք կբերեն փոխըմբռնում:

Ջրհոս: 

Կստանաք լուրեր, որոնք ձեզ կստիպեն լրջորեն անհանգստանալ ու մտահոգվել: Հնարավոր են որոշ տհաճ միջադեպեր: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ վրիպումներ թույլ կտան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա, գործերում հաջողություններ կունենաք: Ընտանիքում հարաբերությունները ջերմ են: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

Ձկներ: 

Զգացմունքային դաշտն անկայուն է: Ձկների փոփոխական տրամադրությունը հաճախ վատ է անդրադառնում սեփական ինքնազգացողության վրա: Հնարավոր են որոշ անախորժություններ, մտերիմների հետ տարաձայնություններ: Շփումներում ծագած խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնի: