«Քայլ առ քայլ, ճանապարհով նույն կանցնենք ժպտալով կյանքին ու մարդկանց»․ Սարգիս Գրիգորյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Քայլ առ քայլ, ճանապարհով նույն կանցնենք ժպտալով կյանքին ու մարդկանց»․ Սարգիս Գրիգորյան



Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր հոլովակ է հրապարակել։



Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ՝ Մանոյի հետ, այնուհետեւ պարուհուն միանում են դուստրերը։ Տեսանյութում հնչում է Սարգիս Գրիգորյանի ձայնը։ Իսկ հրապարակմանը կից ընտանիքի հայրը գրել է․

«Քայլ առ քայլ, ճանապարհով նույն

կանցնենք ժպտալով կյանքին ու մարդկանց։

Բարեւողին թող Աստված բարիք տա`

նախանձողին էլ երջանկություն ու սեր»:



«Որքան մեծ է պատասխանատվությունդ, այնքան սիրով է ընտանիքդ, խաղաղ օջախդ, կառավարելի աշխատանքդ, վստահելի ընկերներդ, հարգանքով հարազատներդ, հաջողակ օրդ։

Դու պատասխանատու ես հոգ տանել նրանց` ովքեր օգնում են քեզ լինել ուժեղ ու կայացած։

Պարոնա՛յք պատասխանատվությունը խոսում է մարդու լրջության ու հաջողության մասին», - ավելի վաղ գրել էր դերասանը։