Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համար




Խոյ: 

Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր տրամադրված են խաղաղասիրաբար, պատրաստ են գնալ փոխհամաձայնությունների: Կարիք չկա բացահայտ պայքար սկսելու: Ինչ էլ լինի՝ խուսափեք վեճերից: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ, ընդ որում՝ նույնիսկ անսպասելիորեն թանկարժեք:

Ցուլ: 

Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր կարևոր գործերը, եթե դրանց ձեռնարկեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ մասը հարմար է հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար: Հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Ձեր մասնակցությամբ ժամանցային միջոցառումները լավ կանցնեն:

Երկվորյակ: 

Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել՝ բացասական միտումների ազդեցությունն այդ ժամերին բավայկանին բարձր կլինի: Հնարավոր են ընտանեկան վեճեր և տարաձայնություններ: Ձեր վարքը դժվար թե այդ ժամանակ նպաստի ծագած անախորժությունների արագ կարգավորմանը:

Խեցգետին: 

Օրվա սկիզբը ամենանպաստավոր ժամանակն է: Այդ ընթացքում կարելի է օգտակար և հարկավոր շատ բան անել: Ձեր գործնական ակտիվությունն աստիճանաբար կթուլանա, սկսած ծրագրերը կսկսեն ավելի քիչ հետաքրքրել ձեզ: Մարդկանց հետ շփումները ձեզ ավելի ու ավելի են կձաբձրացնեն, ձանձրույթ կառաջացնեն անգամ հաճելի մարդկանց հետ շփումները:

Առյուծ:

Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի, հատկապես, եթե այդ ժամերին կարևոր հանդիպումներ կան: Ավելի նախընտրելի է օրվա այդ ժամանակահատվածն անցկացնել միայնակ կամ ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր գիտեն, թե ինչպես մի քանի բառով բարձրացնեն ձեր տրամադրությունը: Դա հրաշալի ժամանակ է նոր գիտելիքեր ձեռք բերելու այն մարդկանցից, որոնց փորձին դուք անվերապահ վստահում եք:

Կույս: 

Օրվա առաջին կեսը պահանջում է լինել զգուշավոր բոլոր հարցերում, իսկ փողային հարցերում՝ առավել ևս: Ձեր դյուրահավատության պատճառով խարդախության զոհ դառնալու հավանականությունը մեծ է: Մի փորձեք խոշոր գործարքներ կնքել, մի կատարեք լավ չկշռադատված գնումներ, աշխատեք գործ չունենալ այն մարդկանց հետ, որոնց մտադրությունները ձեզ համար առայժմ պարզ չեն:

Կշեռք: 

Պետք է կարևոր որոշում կայացնեք, բայց դա անել՝ այնքան էլ հեշտ չէ: Դուք չեք կարողանում մինչև վերջ հասկանալ իրավիճակը, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք, թե ինչու են շրջապատի մարդիկ իրենց պահում այդ և ոչ՝ մեկ այլ կերպ: Պետք է պահպանել սառնասրտություն և հանգստություն: Դա կհաջողվի այն Կշեռքներին, ովքեր չեն ենթարկվում ուրիշի ազդեցությանը:

Կարիճ: 

Օրվա առաջին կեսը հաջող, թեթև և հաճելի է, այն շատ Կարիճների համար կլինի հնարավորությունների բացահայտման ժամանակահատված: Կանխազգացումները շատ ուժեղ են, այդ պատճառով էլ դուք կայացնում եք ճիշտ որոշումներ, և ոչ մեկին չի հաջողվում ձեզ շեղել ուղիղ ճանապարհից: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում և խոշոր:

Աղեղնավոր: 

Օրվա առաջին կեսը կլինի թեթև, հաջող, բոլոր առումներով հաճելի: Դա լավ տրամադրության, հոգևոր վերելքի ժամանակահատված է: Դուք զգում եք, որ աստղերը ձեր կողմից են, համարձակ գործեր եք ձեռնարկում, որոնք նախկինում թվում էին անհաղթահարելի: Շատ Աղեղնավորների մեջ նոր հակումներ ու հետաքքրքրություններ կծնվեն, դրա հետ մեկտեղ նաև հնարավորություններ՝ իրացնելու սեփական ողջ պոտենցիալը:

Այծեղջյուր: 

Եթե մեծ ծրագրեր ունեք, ապա սկսեք դրանք իրականացնել օրվա առաջին կեսին: Օրվա այդ հատվածում ձեր աշխատանքը արդյունավետ է, դուք ընդունում եք ճիշտ որոշումներ, արագ կռահում եք, թե որ մարտավարությունն է տվյալ պահին ամենաէֆեկտիվը, իսկ որը՝ ոչ այնքան: Ընդ որում, եթե ձեզ հարկ լինի որևէ օգնություն, դուք այն կստանաք շատ արագ:

Ջրհոս: 

Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գործադրել ձեր ողջ երևակայությունը, հաջողությունների հասնել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Ցավոք դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար նվազում է և օրվա մնացած մասը չի լինի նույնքան բարեհաճ:

Ձկներ: 

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ջանք չեն խնայի նպատակներին հասնելու համար: Կարելի է լուծել ֆինանսների և գույքի հետ կապված հարցեր, ձևակերպել փաստաթղթեր: Օրը նպաստավոր է նաև շփվելու այն մարդկանց հետ, ում հետ ունեք գործնական ընդհանուր հետաքրքրություններ: