«Ուր էլ ճամփորդեմ, ինձ հետ միշտ Հայաստան եմ բերում». Ալեքսիս Օհանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուր էլ ճամփորդեմ, ինձ հետ միշտ Հայաստան եմ բերում». Ալեքսիս Օհանյան




Գործարար, Reddit վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը մեծացել է ԱՄՆ-ում, սակայն հաճախ է հիշեցնում իր հայկական արմատների մասին։ Օհանյանը Թվիթերի էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աքսեսուարը՝ Հայաստանի քարտեզի տեսքով կախազարդը։

«Սա պահում եմ պայուսակիս վրա եւ ուր էլ ճամփորդեմ, ինձ հետ միշտ մի փոքր Հայաստան եմ բերում»,- հրապարակումը մակագրել է գործարարը։


Ի դեպ, օրեր առաջ հայտնի միլիոնատերը, որը Սերենա Ուիլյամսի հետ մեծացնում է դստերն՝ Օլիմպիային, հայտնել էր, որ բոլորովին դեմ չէ, երբ իրեն հետեւորդների մի մասը նույնականացնում է ոչ որպես միլիոնատեր ու գործարար, այլ որպես հայր ու ամուսին։Օհանյանը մեկնաբանել էր հետեւորդներից մեկը հրապարակումը, որում խոստովանել էր, որ միշտ հայտնի կլինի որպես Ուիլյամսի ամուսին։ «Մի օր ես միլիարդատեր կդառնամ՝ ՝ անձամբ վաստակելով իմ ունեցվածքը, եւ մարդկանց մեծ մասն ինձ դեռ կճանաչի որպես Սերենայի ամուսին (կամ Օլիմպիայի հայր), եւ դա ինձ բավարարում է»,- գրել էր նա։


Գլխավոր լուսանկարը՝ Leigh Vogel, New York Times