«Պատերազմի մասին շատ խոսել չի լինի, բոլորս նույն կարգավիճակում ենք»․ Գոռ Սուջյանը սպասելիք նորությունների, անձնական կյանքի և Արցախյան 44-օրյա պատերազմի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պատերազմի մասին շատ խոսել չի լինի, բոլորս նույն կարգավիճակում ենք»․ Գոռ Սուջյանը սպասելիք նորությունների, անձնական կյանքի և Արցախյան 44-օրյա պատերազմի մասին




Ինչպես արդեն տեղեկացրել ենք մայիսի 5-ին «Արցախի Ձայները» երկար սպասված դադարից հետո Երևանում ելույթ կունենան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
Համերգի կազմամերպիչը Մեցցո Պրոդաքշն է։ Համերգը լինելու է բարեգործական,
որին կմասնակցեն նաև այլ հանրահայտ արտիստներ։

Համերգի հատուկ հյուրերն են՝ Սևակ Խանաղյանը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Գոռ Սուջյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Միքայել Ոսկանյանը, Թառափ Տրիոն և Կարեն Բոկսյանը:

EXCLUSIVElife.am-ը զրուցել է երգիչ Գոռ Սուջյանի հետ։ Մեզ հետ զրույցում Գոռը ասաց, որ համերգին մասնակցելու հրավեր է ստացել համերգի կազմամերպիչ՝ Մեցցո Պրոդաքշնից։


«Տեղեկացա համերգի նպատակի մասին և սիրով համաձայնվեցի մասնակցել այս համերգին, քանի որ այն բարեգործական է և ինչպես ես եմ տեղյակ հասույթը փոխանցվելու է զինվորների ընտանիքներին։ Այս համերգին կատարելու եմ մեկ երգ»-,ասաց Գոռը։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասին խոսելիսը Գոռը ասաց․

«Պատերազմի մասին շատ խոսել չի լինի։ Բոլորս նույն կարգավիճակում ենք․ բալորս շոկի մեջ ենք դեռ ետ չենք եկել։ Իհարկե կյանքը առաջվանը չի կարող լինել, պետք է վերանայենք սկսենք գնահատել, սիրել միմիյանց և լինենք միասնական»։


Գոռը հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով անձնական կյանքի մասին քիչ է խոսում, մեզ հետ զրույցում Գոռը խոսեց անձնականի մասին ասելով․ «Ընտանեկան լուսանկարներ հրապարակում եմ։ Բառը՝ անձնական արդեն ասում է, որ դա իմն է և ոչ հանրային, պարզապես չեմ սիրում խոսել անձնականից մասին, միայն կասեմ ամուսնացած եմ ունեմ մեկ տղա, երջանիկ ենք մեր ընտանիքով»։
 
Իսկ այն հարցին սպասվում է արդյոք համալրում Գոռը ասաց, որ կա այդպիսի նպատակ։
Խոսելով սպասելիք նորությունների մասին Գոռը ասաց, որ սպասվում է նոր երգեր, մենահամերգ և նա կշարունակի ներկայանալ Project LA-ով։
 
Գոռ խնդրում եմ ավարտեք հետևյալ նախադասությունը․
Կյանքը Ձեզ համար անիմաստ կլիներ եթե․․․ եթե չճանաչեի Աստծուն։


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները Գոռ Սուջյան անձնական արխիվից