Սևակը Խանաղյանը Հայաստանում սպասվելիք համերգների և Արցախյան 44-օրյա պատերազմի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սևակը Խանաղյանը Հայաստանում սպասվելիք համերգների և Արցախյան 44-օրյա պատերազմի մասին



Մայիսի 5-ին «Արցախի Ձայները» երկար սպասված դադարից հետո Երևանում ելույթ կունենան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք բարեգործական այս համերգը կազմակերպել է՝ Մեցցո Պրոդաքշնը։ 

Համերգին կմասնակցեն սիրված և ճանաչված կատարողներ։ Հատուկ հյուրերն են՝ Սևակ Խանաղյանը, Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Գոռ Սուջյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Միքայել Ոսկանյանը, Թառափ Տրիոն և Կարեն Բոկսյանը:

EXCLUSIVElife.am-ը խոսել է երգիչ Սևակ Խանաղյանի հետ, որը հատուկ մայիսի 5-ին Ռուսաստանից կժամանի Հայաստան մասնակցելու այս բարեգործական համերգին։

«Կատարելու եմ երեք հեղինակային երգ, որոնք կլսեք տեղում»,- մեզ հետ զրույցում ասաց Սևակը։

Երգիչը բարեգործական այս համերգի հաջորդ օրը հանդես կգա իր երկրպագուների առաջ մենահամերգով՝ երևանյան ակումբներից մեկում։ Այս համերգին կհնչեն Սևակի հին և նոր երգերը։

Մեզ հետ զրույցում Սևակը խոսեց սպասվելիք նորությունների մասին․
«Ես միշտ աշխատում եմ իմ լսարանին ներկայացնել նորություններ։ Առաջիկա ամիսները ևս բացառություն չեն լինելու։ Սպասվում են նորություններ նոր երգերի և տեսահոլովակների տեսքով»։

Խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմից երգիչն ասաց․ 

«Ամեն դեպքում կյանքը շարունակվում է՝ մեծ ցավը մեր սրտերում»,- եզրափակեց Սևակը։


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարը՝ Սևակ Խանաղյանի անձնական արխիվից