«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 


Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն հյուրընկալվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի տնօրենի հետ միասին բռնցքամարտիկը շրջեց ակումբի տարածքով, ծանոթացավ մարզաբազային ու ստեղծված պայմաններին, հանդիպեց ակադեմիայի սաների հետ, պատասխանեց նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվեց «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը։ Իսկ վերջում մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին հանձնեց «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։ Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված կատարեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթեց փոքրիկ դիմակայությունում։