Լրահոս

Ամուսնությունից 10 տարի անց Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը սպասում են իրենց առաջնեկին




Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը սպասում են իրենց առաջնեկին։

Այս մասին Լիլիթը հայտնել է Ինստագրամի իր էջում արված հրապարակմամբ։

Երգչուհին և Վահրամ Պետրոսյանն ամուսնացած են 2011 թվականից։ Այս տարի նրանք կնշեն ամուսնության 10-ամյակը։

Թեև պարբերաբար լուրեր են տարածվում, թե զույգն ամուսնալուծվել է, հետնաբեմում նրանք միշտ միասին են։ Լիլիթին առնչվող պրոդյուսերական բոլոր հարցերով զբաղվում է Վահրամը։