Արա Մարտիրոսյանը սիրավեպ ունի՞ հայտնի վրացի գեղեցկուհի մոդելի հետ. միայն թե տեսնեք նրանց ժամանցը Երևանում և մոդելի շքեղ ծաղկեփնջերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արա Մարտիրոսյանը սիրավեպ ունի՞ հայտնի վրացի գեղեցկուհի մոդելի հետ. միայն թե տեսնեք նրանց ժամանցը Երևանում և մոդելի շքեղ ծաղկեփնջերը


Հայտնի վրացի մոդել Թամունա Գաբունիան կրկին Հայաստանում է: Առավել ուշադիրները նկատած կլինեն, որ նա գալիս է այն ժամանակ, երբ Արա Մարտիրոսյանը Երևանում համերգ է ունենում: Մոդելը հաճախ ներկա է գտնվում Արայի համերգներին նաև Հայաստանից դուրս:

Ասեկոսեներ կան, որ Արայի և մոդելի միջև սիրավեպ կա: Ի դեպ, Թամունան նկարահանվել է երգչի «Моя» տեսահոլովակում: Թեպետ Թամունան պարբերաբար նշում է, որ ինքն ու Արան միայն ընկերներ՝ նրանց սիրավեպի մասին խոսակցությունները չեն դադարում:

Նշենք նաև, որ Թամունան Ինստագրամում Արա Մարտիրոսյանի համերգից լուսանկար է հրապարակել և գրել. «Շնորհակալ եմ Արա, հրաշալի երեկոյի համար»: Նրանք միասին ներկա էին գտնվել նաև խնջույքի:

Ի դեպ, համերգից հետո մինչ օրս Թամունան շարունակում է ստանալ շքեղ ծաղկեփնջեր, սակայն երկրպագուի անունը չի հանրայնացնում: