Կարեն Արայանի հուզիչ շնորհավորանքը Ալինա Մարտիրոսյանի տարեդարձին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Արայանի հուզիչ շնորհավորանքը Ալինա Մարտիրոսյանի տարեդարձին




Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է կնոջ հետ, որին կից շնորհավորել է նրա ծննդյան օրը։



«Մեր ամենահին ու ամենաթարմ նկարներն են, որոնց միջեւ ընկած տարիները կերտեցին մի պատմություն, մի կյանք, որը լիքնա ամենատարբեր էմոցիաներով: Ալինս, շնորհավորում եմ ծնունդդ ու մաղթում եմ մեզ, որ մեր կերտած պատմության քայլերին ավելանա մեր հետ քայլ անող եւս երկու պստիկ ոտիկ: Ցանկանում եմ, որ ամենատարբեր ապրած էմոցիաներից վերցնենք լավագույնները ու դրանցով ապրենք արդեն իսկ ապրած ժամանակի քսանապատիկը: Ես քեզ սիրեցի ու դա պատահական չէր: Դու ես իմ մուսայի ու Լույսի աղբյուրը: Երջանիկ եմ, որ ՀԱՅ ես, որ լավ դուստր ես, լավ մայր ես, լավ քույր ես ու լավ կին ես: Դու եւս մի առիթ ես, Աստծուն շնորհակալ լինելուս: Շնորհակալ եմ, որ կաս ու կաս հենց էսպիսին: Բարձր սիրո ու ճշմարտության օրհնությունը քեզ իմ ՏՈւՆ: Շնորհավոր ծնունդդ իմ ամենահարազատ հոգի», - գրել է նա։