Սեւակ Խանաղյանը՝ Երեւանի փոխված տրամադրության եւ Գոռ Սուջյանի հետ հնարավոր զուգերգի մասին. Bravo.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սեւակ Խանաղյանը՝ Երեւանի փոխված տրամադրության եւ Գոռ Սուջյանի հետ հնարավոր զուգերգի մասին. Bravo.am



 Սեւակ Խանաղյանը  ստեղծագործական ակտիվ շրջանում է. սպասվում են նոր երգեր, տեսահոլովակներ այս մասին հայտնում է Bravo.am-ը։

Երգչի խոսքով՝ մտքեր կան Գոռ Սուջյանի հետ նոր աշխատանք ներկայացնել, քանի որ նրա գործունեությունն իրեն դուր է գալիս: Համագործակցության մասին առաջիկայում կխոսեն. մտքերը դեռ իրականացման ճանապարհ պետք է անցնեն:

Հայաստանյան հանդիսատեսը միշտ է սպասում Սեւակին, ինչը նկատել է նաեւ ինքը. «Ես ամեն տեղ, բոլոր իմ հարցազրույցների ժամանակ եմ նշում՝ ինձ Հայաստանում ընդունում են այնպես, ինչպես ոչ մի այլ տեղ: Պատճառը պարզ է՝ ես հայ եմ: Ինչպես տանը մայրն է իր երեխային դիմավորում, այնպես էլ Հայաստանում ինձ են դիմավորում եւ ընդունում: Հայաստանն իմ տունն է, եւ դրա համար էլ ես իսկապես շատ կարոտում եմ, երբ այստեղ չեմ լինում»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում