Սարիկ Անդրեասյանը սիրելիի հետ այցելել է ծնողներին․ նրանք Հայաստանում են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարիկ Անդրեասյանը սիրելիի հետ այցելել է ծնողներին․ նրանք Հայաստանում են



Պրոդյուսեր, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ամուր թելերով կապված է իր ծննդավայրի հետ։ Յուրաքանչյուր իրադարձության նա ծավալուն կերպով անդրադառնում է, վշտանում եւ ուրախանում է հայրենիքի համար։ Իսկ այժմ ռեժիսորն ու նրա սիրելին՝ Ելիզավետա Մորյակն այցելել են Հայաստան։



Այցելությունը կարճ է, սակայն զույգը միկրոբլոգի հետեւորդների հետ փորձել է հնարավորինս կիսվել ստացած տպավորություններով, ապրումներով, հաճելի պահերով։





Ինչպես հայտնի է Սարիկ Անդրեասյանի ծնողներն ապրում են Հայաստանում։ Հրապարակված կադրերից մեկում ռեժիսորը ջերմ գրկել ու համբուրում է հորը, կադրեր կան նաեւ տատիկի հետ, ով 90 տարեկան է։ Միկրոբլոգում տեղադրված տեսանյութում Սարիկը փորձում է իր հայրիկի պատրաստած տարբեր գինիները եւ կատակում է։



Զույգը հասցրել է շատ տեսարժան վայրեր այցելել, այդ թվում՝ Գառնի, Սաղմոսավանք։