Սոս Ջանիբեկյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոս Ջանիբեկյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին




Հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանը գրում է.

«Սովետի փլուզումից հետո Հայաստանի պատմության մեջ ամենահամակրածս ղեկավարի որդիները էղել են Լևոնը և Սեթրակը , ամենախարիզմատիկ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը … բայց շատ եմ խնդրում , մի խլեք ժողովրդից (մեզնից) մեր երկիրը, մենք ձեզ չենք ուզում մեզ առաջնորդ տեսնել , մենք Ձեզ չենք հավատում , մենք Ձեր բարի լինելու մեջ վստահ չենք, մենք հետ գնալ չենք ուզում , մենք վախում ենք ձեզնից,մենք սարսափում ենք ձեզնից, մենք մեզ ծառայող ղեկավար ենք ուզում , ոչ թե մեզ իրեն ծառայացնող , մենք հին բարքերը չենք ուզում , մենք հին ոչ մի բան չենք ուզում ,մենք զզվում ենք հին կրիմինալ , հարուստ, պպաշտոնյաների սերմանած ճշտից

… Խնդրում եմ Ձեզ , հանգիստ թողեք ՄԵԶ` ժողովրդին … շատ եմ խնդրում, թողեք բաց թողնել ձեզ , գնացեք , թողեք մոռանանք ձեզ , անցեք թոշակի, կյանքը կարճ ա , Դուք էլ մեծ մարդ եք

պր. Քոչարյան, խնդրում եմ գնացեք Եվրոպա , Netflix-ով ֆիլմ դրեք նայլու , լավ թեյ խմեք անգլիական , մեզ էլ թողեք մեր ուզած երկիրը սարքենք …

Ախպերեկան, կյանքում երկիր ղեկավարելուց բացի լիքը ուրիշ հաճույքներ կան , զբաղվեք դրանցով… հավատացեք մեզ էլ ավելի լավ կլինի , Ձեզ էլ …

Շնորհակալություն ,որ համաձայնվեցիք …

Թողեք Փաշինյանին փոխողը մենք լինենք , ոչ թե Դուք

Մի ամբողջ ԱԶԳ , Ձեզ խնդրում ա , որ իրենց հանգիստ թողեք… կատարեք խնդրանքը կամ որպես ապաշխարհում կամ որպես առաքինություն…»: