Աստղագուշակ մայիսի 11-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ մայիսի 11-ի համար




Խոյ: 

Օրը բարենպաստ է: Օգտվեք այդ հանգամանքից, որպեսզի մինչև վերջ հասցնեք նախապես սկսած գործերը: Շտապողականությունն անթույլատրելի է, որովհետև կարող եք թույլ տալ սխալներ, որոնց ուղղելը շատ ժամանակ կպահանջի: Կարող եք ընդունել ինչպես բարեկամների, այնպես էլ նոր գործընկերների խորհուրդները: Դաշնակիցները ձեզ հուսախաբ չեն անի:

Ցուլ: 

Մասնագիտական փորձարկումների համար օրը բարենպաստ է: Կարելի է համարձակ նոր գործեր ձեռնարկել՝ մտավախություն չունենալով, որ գլուխ չեք հանի: Գործընկերները դրական են վերաբերվում ձեր բոլոր ձեռնարկներին և առաջարկներին, և դա ձեզ տառացիորեն կթևավորի: Հնարավոր է՝ ստիպված լինեք պատասխան տալ այլոց սխալների համար:

Երկորյակ: 

Դժվար օր է: Կաշխատեք փախչել խնդիրներից, բայց նրանք կհետապնդեն ձեզ և լուծումներ կպահանջեն: Շրջապատի մարդկանցից խորհուրդներ սպասելն անիմաստ է: Այսօր նրանք իրենց հետաքրքրություններով են զբաղված: Հնարավոր է տհաճ խոսակցություն ղեկավարության հետ, չի բացառվում, որ գործընկերները լուրջ պահանջներ ներկայացնեն ձեզ:

Խեցգետին: 

Բավականին բարդ օր է, հարուստ իրադարձություններով, որնք հնարավոր չէ միանշանակ գնահատել: Աշխատեք գործել զգույշ, որովհետև յուրաքանչյուր վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Խուսափել բոլոր սխալներից , այնուամենայնիվ, չի ստացվի: Աշխատեք ուղղել դրանք հնարավորինս շուտ, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի հրաժարվել այլ ծրագրերից:

Առյուծ: 

Դժվար օր է սպասվում: Նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար քիչ ջանք չի պահանջվի, իսկ լուրջ հաղթանակներ գրանցելու հավանականության աստիճանը նվազագույն է: Մարդիկ, ում հետ նախկինում լավ հարաբերությունների մեջ էիք, այսօր դժգոհ են ձեզնից, պահանջներ են ներկայացնում, վիրավորվում են չնչին բաներից: Զգացմունքային ֆոնի անկայուն վիճակը խանգարում է ձեզ ոչ ստանդարտ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել: Նշանի շատ ներկայացուցիչներ թույլ կտան անանխատեսելի արարքներ:

Կույս: 

Անբարենպաստ միտումների ազդեցությունը մեծ է: Հատկապես դժվար է դասավորվում օրվա առաջին կեսը: Ձեր ձեռքերն, ասես, թուլացած են, չեք կարողանում գլուխ բերել անգամ ամենահասարակ գործերը: բայց Կույսերին կհաջողվի աստիճանաբար մշակել ճիշտ մարտավարություն և, արդեն օրվա կեսին, նշանի ներկայացուցիչները կնկատեն առաջին հաջողությունները՝ թեկուզ և աննշան, բայց տրամադրությունը բարձրացնող:

Կշեռք: 

Նայեք ուղիղ ճշմարտության աչքերին: Այսօր դա ձեզ այնքան էլ հաճելի չի լինի, բայց անհրաժեշտ է: Որքան շուտ հասկանաք, թե իրականում ինչ է տեղի ունենում ձեր շուրջ, այնքան արագ կսկսեք գործել: Վստահեք ձեր ուժերին: Դաշնակիցներն այսօր ձեր կողքին կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ հասնի պարգևները բաժանելու ժամը:

Կարիճ: 

Հավատարիմ մնալով կյանքում ունեցած ձեր սկզբունքներին և չմոռանալով զսպվածության մասին՝ դուք կկարողանաք հաղթահարել ձեր ճանապարհին գոյացող բոլոր խոչընդոտները: Նոր գործերը կամ ռիսկեր պարունակող նախաձեռնություններին ձեր մասնակցությունը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների: Մի ներքաշվեք վեճերի մեջ՝ դրանք միայն կնյարդայնացնեն, ձեզնից լրացուցիչ էներգիա կխլեն, բայց ճիշտ ճանապարհի չեն բերի:

Աղեղնավոր: 

Ինչ-որ բան այնպես չի ստացվում, բայց դուք չեք հասկանում, թե հատկապես ինչը: Ձեր բազմաթիվ հարցերը, որոնցով դիմում եք շրջապատի մարդկանց, նյարդայնացնում են նրանց: Ձեր խնդրանքները մերժվում են ավելի հաճախ, քան սովորաբար էր նման բան տեղի ունենում: Դուք վիրավորվածություն եք զգում, ուշադրության պակաս: դա կարող է մտերիմ մարդկանց հետ վեճերի հանգեցնել:

Այծեղջյուր: 

Դժվար թե հնարավոր լինի օրը բարենպաստ համարել: Բարդություններից խուսափելու լավագույն տարբերակը, թերևս, ակտիվության նվազեցումն է՝ պահպանելով, սակայն, կյանքում որդեգրած սկզբունքներին հավատարմությունը: Ձեր առջև ոչ վատ առաջընթացներ են բացվում: Պետք է միայն կարողանալ օգտվել հնարավորություններից և պահպանել նպատակաուղղվածությունն ու ոգու ուժը:

Ջրհոս: 

Աստղերը նախազգուշացնում են առողջական խնդիրների և աննշան, բայց տհաճ վնասվածքների հնարավորության մասին: Ձեզնից են կախված օրվա ծրագրերի, բայց պետք է հիշեք, որ այսօր էներգետիկ պոտենցիալը այնքան էլ բարձր չէ, իսկ դա նշանակում է, որ պետք է քիչ աշխատել, իսկ շատ հանգստանալ, քան այդ անում էիք սովորաբար:

Ձկներ: 

Թեև օրը զերծ չէ դժվարություններից, բայց հազիվ թե դուք այն անհաջող անվանեք: Ճիշտ գնահատելով իրադարձությունները՝ դուք երբեք խուճապի մեջ չեք հայտնվի, երբ իչ-որ բան ընթանա ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: մանր տհաճություններից չեք կորցնի հոգեկան հավասարակշռության վիճակները և, ընդհանրապես, ձեզ շատ խելամիտ կպահեք, և շրջապատի մարդկանց կմնա միայն հետևել ձեր օրինակին: