Ռեփեր Տիմատին բարկացրել է հայ օգտատերերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռեփեր Տիմատին բարկացրել է հայ օգտատերերին




Ինստագրամի հայ օգտատերերին զայրացրել են ռեփեր Տիմատիի վերջին հրապարակումները: Բանն այն է, որ ռեփերը վերջին օրերին իր էջի «Սթորի» բաժնում նախ լուսանկարներ է հրապարակել խաչերով զարդարված տաբատից, իսկ հետո՝ խաչերով գորգի վրա կանգնած:

Բլոգեր Էդմոն Մուժիկյանն այս մասին իր էջում գրառում է արել՝ կոչ անելով մեկնաբանություններում նշել Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին, որը պետք է սթափեցնի ռեփերին:

«Դու շատ հայ ընկերներ ունես, չէիր կարող չիմանալ այս խորհրդանիշի մասին, չե՞ս ամաչում: Իսկ տեսքից ադեկվատ մարդ ես երևում: Հայաստանում քեզ միշտ ջերմ են ընդունում, իսկ դու այսօր մեր խաչի վրա ես կանգնում: Գիտե՞ս, սա հայկական հավատքի լոգոն չէ, որից կարելի է կաշվե գորգեր ստեղծել: Հայոց Ցեղասպանության ժամանակ այս խաչը փրկության միակ հույսն էր, որի առջև միլիոնավոր հայեր ծնկի էին գալիս, որը ոչնչացրեցին այն ժամանակների Էրդողանները: Ինչո՞ւ ես մտածում, որ քեզ ամեն ինչ կարելի է, իսկ կարո՞ղ ես կիսալուսնից գորգ ստեղծել ու կանգնել դրա վրա: Ջնջիր հրապարակումներդ ու ներողություն խնդրիր իմ ժողովրդից»,- գրել է Էդմոնը:

Նշենք, որ Էդմոնի հրապարակումը հավանել են նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու քույրը՝ Նունե Ավետիսյանը:

Հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, Տիմատիի հագին ամերիկյան «Chrome hearts» ապրանքանիշի տաբատն է: