Project LA-ը Գյումրիում երգի պրեմիերա կունենա․ խումբը պատրաստվում է մենահամերգի․ Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Project LA-ը Գյումրիում երգի պրեմիերա կունենա․ խումբը պատրաստվում է մենահամերգի․ Tert.am Life




Լևոն Արևշատյանի հեղինակային երգերը ներկայացնող Project LA խումբը գործունեության 6 տարվա ընթացքում հասցրել է մեծ լսարան ձեռք բերել և համերգներ ունենալ անշլագերով։ Խմբի համերգները, սակայն, միշտ Երևանում էին։ Առաջին անգամ Project LA-ը դուրս է գալիս Երևանի սահմաններից և հունիսի 5–ին համերգ կունենա Գյումրու դրամատիկական թատրոնում այս մասին հայտնում է Tert.am Life–ը։

Խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում բավականին շատ երկրպագուներ ունեն։

«Իր գոյության տարիների ընթացքում Project LA-ը շատ մեծ թվով երկրպագուներ ունի հենց Գյումրիում։ Խմբի անդամների, կոմպոզիտորի կապը երկրպագուների հետ բավականին ակտիվ է, անընդհատ կար այդ խոսակցությունը Գյումրում համերգ ունենալու մասին։ Գոռն էլ իր անհատական համերգներով հաճախ է լինում Գյումրիում, և միշտ պահանջում են կատարել նաև Project LA-ի երգերը։ «Մանուկյան» ընկերության առաջարկով կազմակերպվեց համերգը, որը կկայանա հունիսի 5–ին»,–  Tert.am Life–ի հետ զրույցում ասել է խմբի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը և հավելե, որ գյումրեցիներին կներկայացնեն նաև երգի պրեմիերա։

Պրոդյուսերի խոսքով՝ ամեն համերգի համար անհատական երգացանկ է կազմվում՝ հաշվի առնելով վայրը, հանդիսատեսի հետաքրքրությունները․ «Աշխատում ենք նոր երգերի վրա։ Գյումրիում առաջին անգամ կներկայացնենք դրանցից մեկը։ Այս դեպքում ավելի շատ կհնչեն հայ պոետների հիման վրա գրված երգերը, անգլերեն երգերը կլինեն ավելի քիչ։ Անպայման կհնչի «Ռեքվիեմ»–ը, որը շատ արդիական է»։

Հայաստանում կարծրատիպ կա, որ 6/8 երգելու, հեշտամարս երաժշտություն ներկայացնելու դեպքում միայն արտիստը կամ խումբը կունենա լսարան, որակյալ երաժշտությունը մնում է ստվերում։ Project LA-ը կոտրեց այս կարծրատիպը։ Ըստ Սուրենի՝ սա արդյունք էր այն փաստի, որ իրենք ի սկզբանե կոմերցիոն նպատակ չեն հետապնդել։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում