Իննա Խոջամիրյանի դժվար բաժանումն ու «Երկուսով» հեռուստասերիալի վերջին սերիաները․ Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իննա Խոջամիրյանի դժվար բաժանումն ու «Երկուսով» հեռուստասերիալի վերջին սերիաները․ Tert.am Life




2 դադարից և շուրջ երկու տարվա հեռարձակումից հետո «Երկուսով» հեռուստասերիալն ավարտին է մոտենում: Tert.am Life-ը և զրուցել սցենարիստ Անի Մաղաքյանի և գլխավոր հերոսուհու դերակատար Իննա Խոջամիրյանի հետ:

Սցենարիստ Անի Մաղաքյանի խոսքով՝ սերիալը բարդ ճանապարհ է անցել, ունեցել են դադարներ, որոնցից մեկը կես տարի էր:

«Բարդ հոգեվիճակը, ապրումները փոխարինվեցին աշխատանքային էներգիայով, զգացմունքային կուտակված շատ բաներ կային: Պատերազմից հետո զգացողություն ունեինք, որ պետք է ավելի լավ աշխատենք, ավելի լավ բան ստանանք: Մարդիկ ծանր հոգեկան վիճակը վերածեցին վառելիքի և սկսեցին ավելի մեծ եռանդով աշխատել»,- ասաց նա:

Հեռուստասերիալում գլխավոր հերոսուհուն՝ Մանեին մարմնավորող դերասանուհի Իննա Խոջամիրյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ իր բոլոր կերպարների հետ կապվում է, կարծում է՝ նորմալ չէր լինի, եթե հեշտ բաժանվեր դրանցից:

«Մանեից դժվար եմ բաժանվում: Հեռուստասերիալն այնքան դադարներ, բարդ փուլեր ունեցավ: Նույնիսկ պահեր եղան, երբ վերականգնելուց առաջ մտավախություն ունեի՝ կկարողանա՞նք նույն կետից շարունակել, կստացվի՞, իհարկե խոսքն իմ մասին է: Ներքին խոհանոցում էլ պարբերաբար ասում ենք, որ հեռուստասերիալի ընթացքում մեր անձնական և համազգային դրամաներն ունեցանք: Մի փոքր տխրել եմ, իմ կյանքի բոլոր պատմությունները որոշակի մելանխոլիայով եմ բաց թողնում: Ամեն դեպքում, երկու տարի մի պատմության շուրջ եմ աշխատել, ապրել դրանով, դարձել դրա զարկերակը»,- ասաց նա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում