Լրահոս

ՀՀ պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, մենք որևէ տեղից նահանջ չունենք․ Թագուհի Թովմասյանը՝ Վարդենիսի ուղղությամբ տարածվող լուրերի մասին․ «tert.am»




Ես քիչ առաջ խոսեցի բանակային կորպուսի հրամանատարի հետ, և նա ինձ հավաստիացրեց, որ Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացվել, որևէ ագրեսիա չկա հակառակորդի դիրքերում այդ հատվածում։ Այս մասին «tert.am»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը երեկվանից դիրքերն առաջ է բերել Վարդենիսում։
 
«Խնդիրն այն է, որ երբ նրանք նախկինում դիրքավորված են եղել՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ առատ ձյան պատճառով, չեն կարողացել դիրքավորվել այն դիրքերում, որտեղ նախատեսել էին և որտեղ GPS-ը ցույց է տալիս որպես ադրբեջանական սահման։ Այսինքն՝ նրանք ավելի հետ են եղել և հիմա, որ ձյունը հալվել է, իրենք ուղղակի առանց ագրեսիայի իրենց դիրքերում են դիրքավորվում»,– ասաց նա։

«Մենք որևէ տեղից նահանջ չունենք, մեր զորքերը ամուր կանգնած են իրենց տեղում և չեն էլ պատրաստվում նահանջել։ Ամենակարևորը, որ գեներալը հավաստիացրեց, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել, չի կարող լինել և վերահսկում են իրավիճակը»,–ընդգծեց նա։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում