Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձում է տեղակայվել. լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ «ալիևանիկոլական» քարտեզներով. Գորիսի փոխքաղաքապետ  - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձում է տեղակայվել. լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ «ալիևանիկոլական» քարտեզներով. Գորիսի փոխքաղաքապետ 

 

«Ինչպես և կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով. Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին: Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»,-գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: