Գոռ Հարբարձումյանը՝ նոր աշխատանքի, Մարիամ Ալեքսանյանից բաժանման ազդեցության և նոր ընկերուհի ունենալու լուրերի մասին․ Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոռ Հարբարձումյանը՝ նոր աշխատանքի, Մարիամ Ալեքսանյանից բաժանման ազդեցության և նոր ընկերուհի ունենալու լուրերի մասին․ Tert.am Life




Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանն այս շրջանում զբաղված է թատրոնում նոր ներկայացման աշխատանքներով, բացի այդ, որոշել է լսարանին ներկայանալ մոնոներկայացմամբ։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է աշխատանքային այս շրջանի, սերիալներում նկարահանվելը մասնագիտական կարևոր քայլ համարելու, Մարիամ Ալեքսանյանի հետ բաժանման և նոր ընտրյալ ունենալու քննարկումների մասին։

Անդրադառնալով հայտնիության կաշկանդող կողմին՝ դերասանը նշեց, որ անձնական կյանքի հանրային քննարկումն է տհաճ։ Տարիներ շարունակ դերասանի անձնական կյանքը, գուցե, ավելի է քննարկվել, քան գործունեությունը։ Գոռի և դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի սիրավեպը, կարելի է ասել, բոլորի աչքի առաջ զարգացավ և ավարտվեց, բայց այդ ամենը հանրային դարձնում էին հենց իրենք․« Ես միշտ խոսել եմ միայն ամենահասանելի բաների մասին։ Մնացածն անձնական է։ Շատ վատ է, երբ անձնականը հանրային քննարկում են, բայց դրան էլ եմ նորմալ վերաբերում, հիմա ով քննարկել է, ով չի քննարկել․․․․ Իհարկե, ուզում ես աշխատանքդ ավելի քննարկվի, դրանից կարող ես սրտնեղել, հատկապես, որ ես շատ ակտիվ գործունեություն եմ ծավալում թատրոնում»։

Քանի որ նրա և Մարիամի հարաբերությունները ձևավորվեցին հանրության աչքի առաջ, իրենք էլ ժամանակին չէին խուսափում այդ թեմայով խոսելուց, Գոռից հետաքրքրվեցինք, թե բաժանումն ինչպես է անդրադարձել իր էմոցիոնալ դաշտի վրա․ «Յուրաքանչյուր հարաբերություն անդրադառնում է մարդու վրա ՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Նույն կերպ էլ ինձ վրա է անդրադարձել, բայց չեմ ուզում մեկնաբանել այն, ինչ զգացել եմ կամ զգում եմ։ Կյանքում ամեն բան էլ լինում է։ Դա է կյանքը»։



Վերջերս Գոռն Ինստագրամի «սթորի» բաժնում հրապարակում էր արել, որտեղ մեքենայի մեջ իր ուսին աղջիկ էր հենված։ Սա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Գոռը նոր ընտրյալ ունի։ Դերասանը հերքեց այդ լուրը՝ նշելով․ «Դա ուղղակի «սթորի» էր, ընկերուհի չունեմ»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում