Աստղագուշակ մայիսի 14-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ մայիսի 14-ի համար




Խոյ: 

Օրվա առաջին կեսին համառության և վճռականությոն շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել:Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ կամ անպարտելի մրցակիցներ պարզապես գոյություն չունեն: Շրջապատի մարդիկ հետևում են ձեր խորհուրդներին և ամեն կերպ ցույց տալիս ձեր հանդեպ տածած իրենց հարգանքն ու սերը, ինչն անշուշտ, շատ հաճելի է:

Ցուլ: 

Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի:

Երկվորյակ: 

Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում:Որոշ ժամանակ կպահաջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից, ոչ ստույգ տեղեկություններ տարածելուց: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել:

Խեցգետին: 

Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեզ տանջում են անձնական կյանքում առկա խնդիրները, խորհում եք մտերիմների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այսօր գործի վրա կենտրոնանալ չի ստացվի, սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Անուշադրության պատճառով հնարավոր են ֆինանսական կորուստեներ: Անիմաստ ծախսեր կատարելու վտանգը մեծ է:

Առյուծ: 

Ոչինչ հեշտությամբ չի տրվում, սակայն հանձնվելու համար դեռ շատ վաղ է: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Անձնական շահերը կմիախառնվեն գործնականին, ինչն էլ ձեր օգտին կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք:

Կույս: 

Աշխատանքն արդյունավետ կլինի, եթե պատրաստ լինեք անակնկալների: Իսկ եթե հարկ լինի վերանայել որոշ ծրագրեր, փորձեք դրան հանգիստ վերաբերվել: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները, բարեբախտաբար, դեպի լավն են փոխվում: Այսօր կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Կարող եք նաև երկարաժամկետ համաձայնագրեր կնքել:

Կշեռք: 

Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, թեև փոքրիկ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կլինեն: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և հաճախ կարող եք վրիպումներ թույլ տալ:

Կարիճ: 

 Բոլոր հարցերում այսօր առավել զգուշավոր և ուշադիր եղեք: Անգամ ամենափոքր բացթողումները, կարող են բացասաբար ազդել ձեր ապագայի վրա:Կարևոր հանդիպման նախապատրաստվելիս՝ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին:

Աղեղնավոր: 

Թեև բարդ օր է սպասվում, այնուամենայնիվ, հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են: Փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այսօր աշխատեք ուշադրություն չգրավել: Հաջողությունների ու ձեռքբերումների մասին բարձրաձայնել չարժե: Ճիշտ կվարվեք, եթե մնաք ստվերում և փորձեք ապագայի շուրջ ծրագրեր կազմել:

Այծեղջյուր: 

Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը՝ ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան:Որքան էլ տարօրինակ է,բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի:

Ջրհոս: 

Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն, ընդհանուր առմամբ, օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել, ինչպես նաև, որոշ կադրային փոփոխություններ կատարել: Իսկ շարքային աշխատողներին, կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվել հակառակորդներից, ովքեր ժամանակին խոչընդոտել են ձեր մտահաղացումների իարականացմանը:

Ձկներ: 

Օրը նպատակահարմար չէ լուրջ աշխատանք կատարելու, կարևոր որոշումներ կայացնելու համար: Ցանկալի է օրը նվիրել հանգստին: Յոգայի պարապմունքներն օգտակար են: Փորձեք մտածել հաճելի թեմաների շուրջ, դա կօգնի լիցքաթափվել և ձերբազատվել ավելորդ վախերից ու տագնապներից: