Սիփան Պետրոսյանը Շանհայում ստորագրել է պայմանագիր Յուվենտուսի ակադեմիայի հետ որպես տեխնիկական տնօրեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիփան Պետրոսյանը Շանհայում ստորագրել է պայմանագիր Յուվենտուսի ակադեմիայի հետ որպես տեխնիկական տնօրեն




Սիփան Պետրոսյանը դեռ պատանի հասակում խաղացել է Փյունիկում, Բանանցում, Մուշ-Քասախ թիմերում։ Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ խաղացել է Առաջին լիգա Արարատ Երևան, Քինգ-Դելյուքսում Աբովյան թիմերում։ Վաղ հասակում, վնասվածքի պատճառով ավարտել է կարիերան։ 

Սիփանը երեք տարուց ավել է Չինաստանում է աշխատում, որպես մարզիչ ու մենեջեր տարբեր տարիքային թիմերի հետ։ 

Մայիսի 5-ին պայմանագիր է ստորագրել Յուվենտուսի ակադեմիայի հետ, Շանհայում՝ որպես տեխնիկական տնօրեն, այս մասին  EXCLUSIVElife.am-ի հետ զրուցում ասաց Սիփան Պետրոսյանը։



Սիփան Պետրոսյանը որակավորվել է ՈՒԵՖԱ մարզչական Ա արտոնագրով։

Տեղեկացնենք, որ Չինաստանից առաջ Սիփանը աշխատել է Ուրարտու ֆուտբոլային ակումբում որպես մարզիչ։


Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ Սիփան Պետրոսյանի անձնական արխիվից