Ասում էին՝ թոփալ, ռադդ քաշիր. դուք այսքան ժամանակ չեք իմացել Լևոն Հարությունյանի կաղության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ասում էին՝ թոփալ, ռադդ քաշիր. դուք այսքան ժամանակ չեք իմացել Լևոն Հարությունյանի կաղության մասին




Դերասան Լևոն Հարությունյանին, ով մեր օրերում ամենահայտնի դերասաններից մեկն է, դժվար թե լինի հեռուստադիտող, ով չճանաչի:

Շատերը նրան կհիշեն տարիներ առաջ երեխաների ամենասիրելի հաղորդումներից մեկից՝ «Յո-յո շոու»-ից, որում նա հանդես էր գալիս որպես հաղորդավար: Սակայն քչերը գիտեն, որ Լևոն Հարությունյանը ժամանակին ֆիզիկական խնդիր է ունեցել՝ կաղ է եղել:

Starnews-ին հայտնի է դարձել, որ երբ նա փորձել է ընդունվել Թատերական ինստիտուտ, նրան 4 անգամ մերժել են այդ խնդրի պատճառով, ավելին՝ դա արել են բավականն կոպիտ ձևով ՝ ասելով՝ թոփալ, ռադդ քաշիր: Դերասանը խոստովանել է, որ ի ծնե իր մի ոտքը մյուսից 6-7 սմ կարճ է եղել, իսկ վիրահատության համար ահնրաժեշտ գումար այդ տարիներին դերասանի ընտանիքը չի ունեցել:

18 տարեկան Լևոնը միայնակ մեկնել է Ռուսաստանի Կուրգան մարզ, աշխատանքի անցել հացի գորշարանում որպես հաց թխող, և կարողացել է ուղեգիր ստանալ վիրահատության համար: Դերասանը մոտ 8 ամիս ստիպված է եղել գամված մնալ անկողնուն մինչև իր երազանքը կիրականանար՝ նա կքայլեր բոլորի պես, և ի վերջո, կդառնար դերասան: