«Все люди, как люди, а я королева»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը նշում է 45-ամյակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Все люди, как люди, а я королева»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը նշում է 45-ամյակը



Այսօր հայտնի պրոդյուսեր, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Այս առիթով Ժաննան լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որին կից գրել է․ «Сегодня все люди, как люди, а я королева․ Ծնունդս շնորհավոր»։


Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հրապարակմանը կից իրենց շնորհավորանքներն են հղել Սոսո Պավլիաշվիլին, Միխայիլ Գալուստյանը, երգչուհին Զառան, Մարգարիտա Պոզոյանը, Եկատերինա Վառնավան, Յուլյա Կովալչուկը եւ այլք։


Իր միկրոբոգում Գարիկ Մարտիրոսյանը տեղադրել է կնոջ լուսանկարը, որին կից հումորային գրառում է կատարել․ «Ծնունդդ շնորհավոր, Ժաննոչկա։ Ուշադիր մարդը սրտիկների քանակից անմիջապես կհասկանա, թե քանի տարեկան է դառնում Ժաննան»։


«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի Ժաննա։ Շնորհակալություն, որ կաս, որ միշտ կողքիս ես, որ միշտ կարողանում ես բարձրացնել տրամադրությունս։ Սիրում եմ շատ։ Բոլորին նման ընկերուհի եմ ցանկանու։ Դե, ոչ հենց այս ընկերուհուն, իհարկե․․․ նրան ես ոչ ոքի չեմ տա», - յուրօրինակ շնորհավորանք է հղել երգչուհի Ալսուն։