Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ «սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ» են իրականացնում. Mediaport - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ «սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ» են իրականացնում. Mediaport




Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ «սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ» են իրականացնում խոսքը Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած զորքի մասին է այս մասին տեղեկանում ենք Mediaport թելեգրամ-ալիքից:

Ադրբեջանի ԱԳ նախարարը այսօր կապ է հաստատել ՀԱՊԿ նախագահող երկրի՝ Տաջիկստանի հետ, Հայաստանի դիմումի կապակցությամբ:

«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,-Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույց ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա հավելել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: