«Էսքան հայհոյանք հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին․․․»․ Սարգիս Գրիգորյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Էսքան հայհոյանք հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին․․․»․ Սարգիս Գրիգորյան




Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից արահայտել է իր մտահոգությունը՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։



«Էսքան (քֆուր) հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին։

Էսքան կոտրված հայը երբեք չեր եղել` հուսահատություն թքած ունենալու աստիճան։

Էսքան սուտ հայի ականջը երբեք չէր լսել ու ցավն այն է, որ սա նորմալա դարձել։

Էսքան շատախոսություն հայը երբեք չէր հանդուրժել` աղմկում են աջ ու ձախ։

Էսքան դավաճաններով հայ հողը երբեք չէր ծանրացել։

Սարսափելի իրականություն, սիրտս ճմլող ողբերգություն...Շատ բան պիտի փոխել, շատ շատ ու շատ շտապ։ Ներսը փտում է ու հոտն անտանելի է», - հրապարակմանը կից գրել է դերասանը։