«Եթե ես մնամ, մենք կսկսենք զրոյից»․ Մխիթարյանը՝ Ռոմայում իր ապագայի և Մոուրինյուի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եթե ես մնամ, մենք կսկսենք զրոյից»․ Մխիթարյանը՝ Ռոմայում իր ապագայի և Մոուրինյուի մասին




«Լացիոյի» դեմ տարած հաթանակից հետո «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր թիմի հաջողությունը՝ պատասխանելով Sky-ի հարցերին։

Ապագայի մասին

«Դեռ խաղ կա, կտեսնենք, թե ինչ կլինի: Ես սիրահարված եմ այս քաղաքին, երկրպագուներին, բայց պետք է հասկանանք, որ ես 32 տարեկան եմ, և ընտրություն կատարելը հեշտ չէ: Ես պետք է ամեն ինչ վերլուծեմ, որպեսզի տեսնեմ `դա ինձ համար լավ կլինի՞, թե՞ ոչ»:

Մոուրինյոյի հետ աշխատելու մասին

«Այն, ինչ տեղի ունեցավ Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվում է, եթե ես մնամ, մենք կսկսենք զրոյից: Մենք պետք է հասկանանք, որ, եթե ուզում ենք ինչ-որ բան հաղթել, մեզ միևնույն ամբիցիաներն են անհրաժեշտ: Եթե մնամ թիմում, ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար: Մենք ժամանակ կունենանք այդ մասին խոսելու»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում