Վանուշ Շահինյան․ Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացնող բրեյք-դանս պարողը․ ArmSport․am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վանուշ Շահինյան․ Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացնող բրեյք-դանս պարողը․ ArmSport․am




Հայաստանի լավագույն բրեյք-դանսերներից մեկը՝ Վանուշ ( El Booble) Շահինյանը, Հայաստանը Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացնելու գլխավոր հավակնորդներից մեկն է` ամենաբարձր վարկանիշով։ Նրա խոսքով, սա պարողների համար հիանալի փորձառություն կլինի, կբերի ճանաչում, ցույց կտա,թե իրականում ով է լավագույնը՝ աշխարհի մակարդակով։

«Բրեյք-դանսը, ճիշտ է, առաջացել է փողոցից, բայց հիմա փողոցային մթնոլորտը բացակայում է, համենայն դեպս ինձ համար։ Ես ավելի շատ փորձում եմ այն բեմում լավ ներկայացնել, դրսում պարելու գաղափարն այնպես չէ, որ շատ սիրում եմ,երևի ամեն դեպքում հայկական մենթալիտետի հարց է (ծիծաղում է)։ Բայց քանի որ պարը առաջացել է դրսից, ու ընդունվում է որպես իսկական հիփ-հոփ ոճ, մարդկանց մեծ մասին այդ փաստը՝ Օլիմպիական խաղերում ընդգրկվելու, դուր չեկավ։

Բայց կոնկրետ իմ կարծիքով դա շատ լավ ու ճիշտ որոշում էր։ Ես շատ ուրախացա այդ լուրից։ Ամեն ինչ անելու եմ երկիրս պատվով ներկայացնելու համար։ Ինքս ինձ համար որոշել եմ, որ դա ինձ համար կլինի վերջին պաշտոնական մրցույթը, բայց բրեյք-դանսի underground մրցույթներին կշարունակեմ ելույթ ունենալ ու փորձել հաջողություններ գրանցել»,- ArmSport.am-ի հետ զրույցում պատմում է Վանուշ Շահինյանը։


Նա այժմ ԱՄՆ-ում է՝ պարային գործուղումների մեջ, ասում է՝ եթե երկրում լիներ, կմասնակցեր խմբակային հավաքների, բայց ամեն դեպքում Փարիզ-2024-ին դեռ բավականին ժամանակ կա ու լավագույնս նախապատրաստվել դեռ կհասցնի։

«Ներդնելու եմ վերջին ուժերս, որպեսզի լավագույնս ներկայացնեմ Հայաստանը Փարիզում, քանի որ ինձ հետ մեծ հույսեր են կապում, ու նախևառաջ ես եմ ինձ հետ մեծ հույսեր կապում»։

Փարիզի ամառային օլիմպիական խաղերին, ամենայն հավանականությամբ, Հայաստանի 4 բրեյք-դանսեր կմասնակցի՝ երկու տղա և երկու աղջիկ՝ մեծ և փոքր տարիքի։



Վանուշ Շահինյանը վստահաբար նշում է, որ աշխարհում ամենաշատ մրցումները կազմակերպվում են հենց բրեյք-դանսում, և այս ամենից անմասն չի մնում նաև Հայաստանը․

«Հայաստանում ունեցել ենք շատ մեծ մրցույթ՝ Time for kids, ունեցել ենք նաև Հայաստանի մեծ առաջնություն՝ Grand Street Jam, Enter the power,Wake Up BreKing, Vivat Dance Olimpiad, Armenian Dance Olimpiad, բայց թերևս ամենամեծը եղել է Time for kids-ը, քանի որ եղել է միջազգային։ Այդ մրցումներում էլ ունեցել ենք հաջողություններ»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում